Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՊԲ-ն կորուստներ չի տվել, հակառակորդը տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ ունի

ՊԲ-ն կորուստներ չի տվել, հակառակորդը տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ ունի
29.09.2015 | 11:42

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր իրենց զինուժի թիրախային կրակային հարվածների հետևանքով յոթ հայ զինծառայող է սպանվել, իրականությանը չի համապատասխանում՝ տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հայտարարում է, որ «ի պատասխան ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունների, Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը դիմել են պատժիչ քայլերի, ինչի արդյունքում հակառակորդը Ակնայի ուղղությամբ տվել է մեկ տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ»: Պաշտպանության բանակը կորուստներ չի տվել, շեշտում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

Դիտվել է՝ 1723

Մեկնաբանություններ